Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ մեր միջի լույսն ենք մարել

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ մեր միջի լույսն ենք մարել
04.07.2014 | 13:29

Քաղաքացիական մի նախաձեռնություն կոչ է արել բոլորիս հուլիսի 5-ին, ժամը 22-ին մեկ ժամով մարել մեր տների լույսերը՝ բողոքելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Անշուշտ լավ նախաձռնություն է: Կարծում եմ՝ օրն էլ պատահական չի ընտրված. Սահմանադրության օրն արժի, որ քաղաքացին գոնե մեկ ժամ սկզբունքային դիրքորոշում ունենա:
Բայց վստահ եմ, որ այս նախաձեռնությունը մասսայական բնույթ չի կրի, որովհետև պայքարելու ընդունակություն ունեն մարդիկ, որոնց հոգիներում լույսը մշտարթուն է:
Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ մեր միջի լույսն ենք մարել:
90-ականներին խավար էր, մեր տներում լույս ու ջերմություն չկար, բայց ամեն մեկիս հոգում մի ջահ կար, որը լուսավորեց սահման պահող ու հաղթանակ կերտող զինվորի, կամավորականի ճանապարհը:
Այսօր խեղճացած ենք, մեր հոգիներում մարող կրակ է՝ աշնանային տերևաթափի տխուր ուղեկցությամբ:

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ